Ինչպես սառեցնել գինին և ինչպես հեռացնել գինու հետքերը. խորհուրդներ աստվածային խմիչքի սիրահարների համար
Lisa.ru-ն ներկայացնում է օգտակար խորհուրդներ և հնարքներ նրանց համար, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց մի բաժակ կարմիր կամ սպիտակ գինու:
Ինչպես բացել գինու շիշը
Կոշիկ
Եթե ձեռքի տակ չկա խցանահան, բայց կան տղամարդու կոշիկներ, փորձեք այս հնարքը։ Շիշը ներդրեք կոշիկի ներսում, հատակն ամուր սեղմեք ներդիրի ներքևի մասին: Մի ձեռքով բռնեք շշի վզից, մյուսով՝ քթից։ Այժմ ներբանով ծեծեք պատը, և խցանն ինքն իրեն դուրս կգա շշից:
Ինչպես սառեցնել գինու շիշը
Խաղող
Սառույցի խորանարդիկների փոխարեն կարելի է սառեցնել խաղողը։ Խմելուց առաջ խաղողի մի քանի հատիկ գցեք բաժակի մեջ։ Ըմպելիքը կդառնա սառեցված և չնոսրացված:
Անձեռոցիկ
Թրջեք թղթե անձեռոցիկները, փաթաթեք դրանով շիշը և դրեք սառցարանը։ Կարմիր գինու համար 10-15 րոպեն բավական է, սպիտակ գինու համար՝ 15-20 րոպեն։
Ինչպես պահել բացած գինին
Սառնարան
Գինու բացած շիշը փակել խցանով և դնել սառնարանը։ Այն օգտագործելի կլինի մեկ շաբաթվա ընթացքում։
Սառցախցիկ
Գինու մնացած մասը կարելի է լցնել սառույցի կաղապարների մեջ և սառեցնել։ Խորանարդիկներն օգտակար են տարբեր ուտեստներ և կոկտեյլներ պատրաստելու համար։
Ինչպես հեռացնել գինու հետքերը
Հենց ըմպելիքը թափվի գործվածքին, վրան աղ ցանեք։ Սպասեք, որ աղը ներծծի հեղուկը, թափահարեք խոզանակով։
Կաթ
Քանի դեռ գինու հետքը չի չիրացել, վրան կաթ լցրեք: Մեկ ժամ անց հագուստը լվացեք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ ShutterStock/Fotodom.ru