Հոլանդի գործակալը հավատում է 1 միլիարդ ֆունտ արժեքով տրանսֆերին
Էրլինգ Հոլանդի գործակալը հայտնել է, որ ֆուտբոլիստը կարող է վաճառվել մեկ միլիարդ ֆունտ ստեռլինգով:
Ռաֆայելա Պիմենտան պատասխանել է տրանսֆերային շուկայում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի պոտենցիալ արժեքի մասին հարցին։
«Մեկ միլիարդ։ Եթե գումարեք նրա՝ որպես ֆուտբոլիստի արժեքը, նրա իմիջի արժեքը, հովանավորների ընդհանուր ներդրումը, ապա դա հաստատ կլինի մեկ միլիարդ։
Կարծում եմ՝ Էրլինգը կլինի առաջին խաղացողը, ով մոտ մեկ միլիարդ տրանսֆեր կունենա»,- ասել է Պիմենտան:
Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլի պատմության տրանսֆերային ռեկորդը կազմում է 222 միլիոն եվրո, որը ՊՍԺ-ն հարձակվող Նեյմարի համար վճարել է «Բարսելոնա» 2017 թվականին։