Բաժիններ՝

Հետախուզման մեջ գտնվող 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Ջանիբեկյան փողոցում

Հոկտեմբերի 20-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Ջանիբեկյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1996 թ. ծնված Արտակ Մ.-ին, որը հոկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս