![](/banners/BeFunky-design.jpg)
Կրասնոդարի ոստիկանության կողմից հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/Norqi-vostikanutyun.jpg)
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 13-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 32-ամյա Հովհաննես Շ.-ն, որը սեպտեմբերի 15-ից Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: