Բաժիններ՝

«Բնակարանների սեփականատերերը կարող են էֆեկտիվ տոկոսադրույքով վարկ վերցնել, վերանորոգել և բարձր գներով վարձով տալ դրանք»․ Վահան Քերոբյան

Անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ․
Բազմաբնակարան շենքերում այս տարվա սկզբին եղել է 462,129 բնակարան, որից հունվար ամսին չբնակեցված է եղել 70,827 (15.32%), իսկ արդեն օգոստոսին՝ 62,066 (13.43%)։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Երևանում՝ 266,284 բնակարանից հունվարին չբնակեցված է եղել 28,692 (10.77%), իսկ օգոստոսին՝ 23,350 (8.77%)

Գյումրիում՝ 29,253-ից հունվարին՝ 9,573 (32.72%), օգոստոսին՝ 9,189 (31.41%)
Վանաձորում՝ 27,175-ից հունվարին՝ 7,103 (26.13%), օգոստոսին՝ 6,553 (24.11%)
Աբովյանում՝ 14,370-ից հունվարին՝ 1,619 (11.27%), օգոստոսին՝ 1,349 (9.39%):

Հիշեցնեմ, որ կառավարությունը ունի “ռենովացիայի ծրագիր”, որը բնակարանների և տների վերանորոգման վարկերի սուբսիդավորման ծրագիր է, և Երևանում բնակարանների սեփականատերերը կարող են մոտ 5% էֆեկտիվ տոկոսադրույքով վերանորոգման վարկեր վերցնել, վերանորոգել ու, ցանկության դեպքում, վարձով տալ բավականին բարձր գներով։ Այլ քաղաքներում կամ գյուղերում վարկերն հասանելի են էլ ավելի ցածր տոկոսադրույքներով»,-գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս