Արցախի ապառազմականացում նշանակում է՝ Արցախի հայաթափում ու կարճ՝ հանձնում․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որքան էլ Ադրբեջանը պնդի, որ Արցախը պետք է զինաթափվի, որքան էլ դրան ձայնակցի Հայաստանի իշխանությունը, դրան հակառակ Արցախը ոչ թե պետք է ապառազմականացվի, այլ ճիշտ հակառակը՝ մեծացնի իր պաշտպանունակությունը, օգտագործի ինքնապաշտպանական ողջ պոտենցյալը։
Արցախի ապառազմականացում նշանակում է՝ Արցախի հայաթափում ու կարճ՝ հանձնում։

Իսկ ո՞վ է ապահովելու Արցախի ու Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը՝ պատասխանատվությունից փախած, իր արյունակիցներին դավաճանած ՀՀ իշխանությո՞ւնը, Ադրբեջա՞նը, թե՞ դա «միջազգային երաշխիքներով» է արվելու։

Եթե դեռ գոյաբանական խնդիր լուծելու շանս կա, ապա դրա հիմքում պետք է լինի Արցախի պաշտպանական ռեսուրսն իր ինստիտուտներով ու համակարգերով, որոնք առողջացման, ռեֆորմների լուրջ անհրաժեշտություն ունեն»։

Տեսանյութեր

Լրահոս