Աշնանային լավագույն աղանդերը
Բաղադրիչներ
1. Գազար – 1/2 հատ

2. Կաթնաշոռ – 200 գ

3. Ձու – 3 հատ

4. Շաքարավազ – 0.5 բաժակ

5. Կարագ – 30 գ

6. Վանիլին

Պատրաստման եղանակը
1.Գազարը խաշել, քերել և մի փոքր տապակել բուսայուղով: Գազարին ավելացնել կաթնաշոռը և ամբողջ զանգվածն անցկացնել մաղով:
2. Այնուհետև զանգվածին ավելացնել շաքարավազը, վանիլինը և ձվի դեղուցները: Սպիտակուցները լավ հարել և նույնպես ավելացնել զանգվածին:
3. Սուֆլեն լցնել կարագով պատված կաղապարների մեջ, թխել 15-20 րոպե, 170 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

