
Դավիթ Ֆերնանդես Պույանան Դիվանագիտական դպրոցում ներկայացրել է Խաղաղության համալսարանի ստեղծման պատմությունը

Դիվանագիտական դպրոցում «Կրթության դերը խաղաղության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության գործում» թեմայով հոկտեմբերի 7-ին դասախոսությամբ հանդես է եկել Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցներում Խաղաղության համալսարանի մշտական դիտորդ, դեսպան Դավիթ Ֆերնանդես Պույանան:
Դեսպան Պույանան ունկնդիրներին ներկայացրել է Խաղաղության համալսարանի ստեղծման պատմությունը, խոսել է բազմակողմ դիվանագիտության համակարգի, խաղաղության իրավունքի խախտման դեմ ուղղված մեխանիզմների մասին:
Նա նաև անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության և այդ գործում Հայաստանի ակտիվ մասնակցության հարցերին և պատասխանել ունկնդիրների կողմից հնչեցրած հարցերին:
Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ՄԱԿ-ի խաղաղության համալսարանի միջև 2021թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: