Բաժիններ՝

Հայ զբոսաշրջիկները Վրաստանում ամենաքիչ գումար ծախսողներն են եղել

Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի առաջին 8 ամիսներին Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 1,2 մլրդ դոլար, այդպիսով այս ցուցանիշը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ վերականգնվել է 94,6 տոկոսով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Տվյալների համաձայն, հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ Վրաստան է այցելել 3 մլն 892 հազար 605 զբոսաշրջիկ. 2019 թվականի համեմատ զբոսաշրջային այցելությունները աճել են 83,8 տոկոսով:

Մեկ այցելության միջին ծախսերն ըստ երկրների բաշխված են հետևյալ կերպ.

Սաուդյան Արաբիա՝ 1 729 դոլար,

Ղազախստան՝ 1 511 դոլար,

Իսրայել՝ 1 379 դոլար,

Միացյալ Արաբական Հանրապետություն՝ 1 285 դոլար,

Բելառուս՝ 1 110 դոլար,

Գերմանիա՝ 1 081 դոլար,

Ուկրաինա՝ 726 դոլար,

Ռուսաստան՝ 712 դոլար,

Թուրքիա՝ 658 դոլար,

Ադրբեջան՝ 450 դոլար,

Հայաստան՝ 334 դոլար:

Զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով՝ 2022 թվականի առաջին 9 ամիսներին Վրաստան այցելողների ամենամեծ թիվը՝ 780 հազար 339, եղել է Ռուսաստանից։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Թուրքիան է՝ 543 հազար 464, երրորդում՝ Հայաստանը՝ 521 հազար 750։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս