Իրանը հերքել է Ուկրաինայի դեմ օգտագործելու նպատակով Ռուսաստանին ԱԹՍ-ներ տրամադրելու մասին լուրը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հոկտեմբերի 3-ին հերքել է, թե իբր Իրանն ԱԹՍ-ներ է տրամադրել ռուսական կողմին Ուկրաինայի հետ հակամարտության շրջանակում կիրառելու նպատակով:
«Իրանն անհիմն է համարում Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին հրապարակված հաղորդագրությունները՝ ուկրաինական պատերազմում օգտագործելու համար, և չի հաստատում դրանք»,- նշել է Քանաանին։
Նա ընդգծել է, որ Իրանը պահպանում է չեզոքության քաղաքականություն: Քանաանիի խոսքով՝ Թեհրանը հավատարիմ է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առկա տարաձայնությունների քաղաքական լուծման անհրաժեշտությանը։