
COVID-19-ի նոր ալիք Է սպասվում Ռուսաստանում ձմռան սկզբին. փորձագետ

COVID-19-ի հիվանդացության նոր՝ յոթերորդ, ալիքը կարելի է սպասել Ռուսաստանում աշնան վերջին-ձմռան սկզբին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է բժիշկ վարակաբան Նիկոլայ Մալիշեւը:
«Նախեւառաջ, այն վերջնականապես չի ավարտվի, սահուն կերպով տեղի կունենա, իսկ ձմռան սկզբին, ինչպես սովորաբար, մեզ մոտ նշվում է շնչուղիների բոլոր ինֆեկցիաների հիվանդացության ավելացում: Կորոնավիրուսը նույնպես շնչուղիների ինֆեկցիա Է, այնպես որ, ես կարծում եմ, հաջորդ ալիքը լինելու է աշնան վերջին-ձմռան սկզբին»,-հայտարարել է Մալիշեւը:
Ինչպես հաղորդվում է «ստոպկորոնավիրուս.ռֆ» պորտալում, վերջին օրվա ընթացքում Մոսկվայում հայտնաբերվել է COVID-19-ի 1528 դեպք, հոսպիտալացվել Է 159 մարդ, ապաքինվել՝ 2275-ը, 24 մարդ մահացել է: