
38-ամյա վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի անտառ տանող ճանապարհին «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, կողաշրջվել և հայտնվել ձորակում. 38-ամյա վարորդ Արշակ Իգիթխանյանը մահացել է, իսկ 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։