
Թեթև աղանդեր, որը կհիշեցնի ամռան մասին

Բաղադրիչներ
1. Ձվի սպիտակուց – 100 գ
2. Շաքարավազ – 200 գ
3. Հատապտղային խյուս – 60 գ
Պատրաստման եղանակը
1. Սպիտակուցները լցնել մաքուր, չոր ամանի մեջ և ավելացնել շաքարավազը, դնել ջրային բաղնիքի վրա և խառնել այնքան, մինչև շաքարն ամբողջությամբ լուծվի։
2. Ամանը վերցնել ջրային բաղնիքի վրայից և հարել: Երբ սպիտակուցները խտանան, ավելացնել ցանկացած հատապտղային խյուս և կրկին հարել:
3. Հաջորդիվ տապակի վրա բեզեներ ձևավորել և թխել 96 աստիճան ջերմաստիճանում 1.30 րոպե։
Պատրաստեց Անի Գաբուզյանը