Հայտնի է Եղիսաբեթ 2-րդի մահվան պատճառը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան պատճառը ծերությունն է։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է The Guardian-ը։
Թագուհու մահվան մասին նոր մանրամասներ են հայտնվել նրա մահվան վկայականի հրապարակումից հետո: Դրանից հետևում է, որ Եղիսաբեթ Երկրորդը մահացել է շոտլանդական Բալմորալ դղյակում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:10-ին: Մահն արձանագրել է նրա դեղագործ Դուգլաս Ջեյմս Ալան Գլասը։
Եղիսաբեթ II-ը մահացել է 96 տարեկանում: Նա դարձել է բրիտանական պատմության ամենաերկար կառավարման ռեկորդակիրը՝ 70 տարի: