Լավագույն մարինադը խորովածի համար
Բաղադրիչները՝ 2-3 կգ մսի համար
1․ Ձիթայուղ – 500 մլ

2. Բուսայուղ – 500մլ

3. 1/2 կիտրոնի հյութ

4. Ուրց – 1 փունջ

5. Խնկունի (розмарин) – 3-4 ճյուղ

6. Եղեսպակ – 2 ճյուղ

7. Սխտոր – 5-6 պճեղ

8. Սև հատիկավոր պղպեղ

Պատրաստման եղանակը
1. Խառնել ձիթապտղի և արևածաղկի ձեթը։ Ավելացնել կիտրոնի հյութը, պղպեղը, կանաչեղենը:
2. Սխտորը ճզմել և ավելացնել մարինադին: Խառնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

