Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Հրազդանում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի, Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 20-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է տեղափոխվել 40-ամյա Դավիթ Ս.-ն, որը փետրվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: