«Հուսով եմ՝ բոլորին հասկանալի է, չէ՞, թե այդ ինչ «մտքեր են փոխանակում» և ինչ «անելիքների» մասին են խոսում Արայիկն ու Լևոնը․․․»․ Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և «մտքեր փոխանակել Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին»։

Վերջին 2 տարվա մեջ նրանք արդեն 3-րդ թե 4-րդ անգամն են հանդիպում։ Ի դեպ, Արայիկ Հարությունյանը ՀՀ նախկին նախագահներից հանդիպում է միայն ու բացառապես Լևոնի հետ, մի մարդու, որը դեռ 90-ականների սկզբից քնում ու երազում, գծում ու ծրագրում է՝ ինչպես ազատվի Արցախից ու վերջապես հանձնի Ադրբեջանին։

Հուսով եմ՝ բոլորին հասկանալի է, չէ՞, թե այդ ինչ «մտքեր են փոխանակում» և ինչ «անելիքների» մասին են խոսում Արայիկն ու Լևոնը․․․»։

Տեսանյութեր

Լրահոս