Բաժիններ՝

Ըմբիշ Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Սերբիայի մայրքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արսեն Հարությունյանը մրցեց ԱՄՆ Սեթ Էնթոնի Գրոսի հետ և առավելության հասավ 12:0 հաշվով:

Արսեն Հարությունյանը պայքարն աշխարհի առաջնությունում սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ առավելության էր հասել Ուզբեկստանը ներկայացնող մարզիկի նկատմամբ 12:2 հաշվով: Սակայն Հարությունյանը պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում` զիջելով ճապոնացի Ռեյ Հիգուչիին: Իսկ սփոփիչ գոտեմարտում հայ մարզիկը 12:11 հաշվով հաղթեց Ալբանիան ներկայացնող Իսլամ Դուդաևին:

Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա մասնակցել է Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս