Ծովամթերքով ձվածեղ
Բաղադրատոմսը՝ Barceloneta ռեստորանի (Սոչի) և Barceloneta Tapas Bar-ի (Դեպո) շեֆ-խոհարարի կողմից։
Բաղադրիչներ
1. Ձու – 3 հատ

2. Ծովային կոկտեյլ (կաղամար, ութոտնուկ, միդիա, ծովախեցգետին) – 300 գ

3. Լոլիկի մածուկ – 50 գ

4. Չիաբատա – 100 գ

5. Աղ և շաքարավազ

6. Բուսայուղ

Պատրաստման եղանակը
1. Ծովային կոկտեյլը լցնել եռացած ջրի մեջ և 2-3 րոպե շոգեխաշել:
2. Ձվածեղ պատրաստել:
3. Ծովամթերքը և արգանակն ավելացնել պատրաստի ձվածեղին, համեմել աղով և շաքարավազով:
4. Մատուցել տոմատի մածուկով պատված չիաբատայով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

