«Մեր Մեսրոպն ամուսնանալու էր, այսինքն՝ ամուսնանում է, բայց՝ առանց հարսանիքի». Զինվորի Տուն
Զինվորի տանն այսօր հարսանիք էր լինելու: Մեր Մեսրոպն ամուսնանալու էր, այսինքն՝ ամուսնանում է, բայց՝ առանց հարսանիքի: Այս մասին գրված է Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
44-օրյա պատերազմի մասնակիցը լավ գիտի, թե ինչ է պատերազմը, իր մաշկի վրա է զգացել ամեն ինչ: Վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված, Մեսրոպը չեղարկեց հարսանյաց արարողությունը:
Զինվորի տան ողջ անձնակազմը, զինվորները, բոլորս, որ այդքան սպասել էինք Մեսրոպի հարսանիքին, երջանկություն ենք մաղթում մեր սիրելի զույգին:
Սիրելի Մեսրոպ և Անի, խաղաղ երկնքի տակ ապրեք ձեր ընտանիքի բոլոր օրերը, միասնական եղեք՝ պատերազմի ժամանակ, թե՝ խաղաղության և բազում զավակներ պարգևեք հայ ազգին: