Բաժիններ՝

Ձուկը տանը պատրաստելու լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1․ Ձկան փափկամիս – 300 գ

2. Ձու – 4 հատ

3. Լոլիկ – 1 հատ

4. Պաքսիմատ

5․ Սերուցք 33% – 1 ճ/գ

6. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Ձուկը խաշել 5 րոպե, համեմել աղով և պղպեղով:

2. Լոլիկն անցկացնել քերիչով:

3. Ձուն հարել, ավելացնել սերուցքը, ապա՝ լոլիկը:

4. Ձուկը մանրացնել, ավելացնել ստացված զանգվածին, խառնել:

5. Թխման տապակը պատել կարագով, պաքսիմատ շաղ տալ, լցնել ստացված զանգվածը: Կաղապարը դնել ջրով լի խորը տապակի մեջ, եփել 25-30 րոպե, 180 աստիճան ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս