
«Չեմ հասկանում, մի՞թե կարելի է այդքան պարզամիտ լինել և գնալ, այսպես կոչված, սահմանադրական ճանապարհով». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Չեմ հասկանում, մի՞թե կարելի է այդքան պարզամիտ լինել և գնալ, այսպես կոչված, սահմանադրական ճանապարհով, հույս դնելով մանկուրտների խղճի արթնանալու վրա։
Մի՞թե դուք կարծում եք, որ փողի վրա երդում կերած, հայրենիքը վաճառած քպ-ականները կարող են հանդգնել միանալ , այսպես կոչված իմպիչմենտին։
Հասկացեք վերջապես, ճիվաղը երբեք հրաժարական չի տա։ Եթե նրա աչքի առաջ մորթեն, նույնիսկ իր կողմնակիցներին, հարազատներին,կործանվի Հայաստանը, միևնույնն է նա հրաժարական չի տա։Ուղղակի պետք է բոլոր միջոցներով շարունակել ճնշումը, մինչև ճիվաղը սարսափահար փախչի»։