Պատրաստ եմ այդ պատասխանատվությունը ստանձնել, բայց «խաղաղության պայմանագիրն» առանց երաշխիքների թուղթ է. Նիկոլ Փաշինյան

Այսօր խորհրդարանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք Ադրբեջանն ունի որևէ փաստ, որը ներկայացրել է մեր գործընկերներին կամ միջնորդ երկրներին այն հայտարարությունների վերաբերյալ, թե իբր  հայկական կողմը գնացել է սադրանքների։

«Սա չի ենթադրում, որ Ադրբեջանը տեսնելով, որ մենք չենք գնում իր բոլոր անընդունելի պահանջներն ընդունելու ճանապարհով, ցանկացած պահի 1-2 օր կարող է հող նախապատրաստել և հաշվի առնելով այս փորձը և ամեն անգամ նշելով, որ Հայաստանը գնում է սադրանքների, սկսի լայնածավալ օպերացիա։

Գաղտնիք չէ և բոլորիս համար պարզ է դառնում, որ նման ճանապարհով գնալու համար խնդիրը չի լուծվում, ինչպես նշեցինք, մենք շատ պահանջներ չենք ընդունելու։ Հարցի լուծման համար ինչ ճանապարհներ եք տեսնում։ Գաղտնիք չեմ ասի, եթե ասեմ, որ մեր ժողովուրդը գտնվում է ծանր վիճակում։ Եթե ստատուս-քվոն պահպանվի այնպես, ինչպես հիմա է պահպանվում, կարո՞ղ ենք կարծել, որ նման սադրանքները կլինեն շարունակական»,- հարցրեց Հայկ Սարգսյանը։

Պատասխանելով, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր այսօրվա ելույթի սկիզբը, որ շատ կարևոր է պետականություն ունենալու և այն պաշտպանելու կամքը։

Կարդացեք նաև

«Հիշատակելով մեր ընկած եղբայրներին, ես ասացի, որ պետությունը հիմնվում է  նման մարդկանց վրա և պետությունը հիմնվում է  այն բանի վրա, որ, բնականաբար, բացի սգից, ցավից, վշտից, երկրում է՛լ քանի՞ մարդ կա, որ պատրաստ է կանգնել իր պետականության, անկախության դիրքերում, սա շատ կարևոր է։ Ես կուզենայի, որ մենք այս տրամաբանությամբ նայենք, որովհետև ընկած զինվորներն ու սպաները մեզ վրա պարտականություն չեն դնում միայն, որ մենք սգանք նրանց մահը կամ խաչքարեր կառուցենք նրանց համար։ Նրանք մեզ վրա դնում են ուրիշ պարտավորություն՝ ամրացնելու պետություն ունենալու մեր կամքը։ Մի զինվոր էլ մենք ենք, իմ ու ձեր մտահոգությունը պիտի լինի, թե ինչ անենք, որպեսզի հաջորդ պահին մեր կյանքին որևէ վտանգ չսպառնա, չնայած դա էլ է աննորմալ, որովհետև զինվոր՝ չի նշանակում զոհվել, այլ նշանակում է,  առաջին հերթին՝ պաշտպանել, կանգնել սեփական դիրքերի վրա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, այսօր չեն գտնի մի կայացած պետություն, որը կայացել է այն տրամաբանության մեջ, որը պատգամավորի հարցի համատեքստում ընդգծվում էր, որովհետև զինվորներին ու զոհվածներին չպետք է վերաբերվեն՝ որպես ընկածների, այլ՝ որպես բարձրացածների։

«Այո, միշտ չէ, որ նույնիսկ զիջումը բերում է  խաղաղության, միշտ չէ, որ ճկունությունը բերում է խաղաղության, նաև միշտ չէ, որ այն ամենը, ինչ առաջարկվում է  գնալ ու ստորագրել՝ նշանակում է խաղաղություն։ Լավ, ենթադրենք՝ ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունը ճանաչում է, Սոթք-Խոզնավար օկուպացված հատվածն ո՞ւմ կազմում է  ճանաչելու։ Լավ, ասում ենք՝ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը և անցնում սահմանազատման ու սահմանագծման, բայց ո՞վ է այն երաշխավորը, նույնիսկ, եթե խաղաղության պայմանագիրն այդ պայմաններով ստորագրված է, որ այս նույնը բանը տեղի չի ունենա։ Ես ասել եմ՝ պատրաստ եմ այդ պատասխանատվությունը ստանձնել, բայց դա առանց երաշխիքների թուղթ է»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս