Այսօր խորհրդարանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք Ադրբեջանն ունի որևէ փաստ, որը ներկայացրել է մեր գործընկերներին կամ միջնորդ երկրներին այն հայտարարությունների վերաբերյալ, թե իբր հայկական կողմը գնացել է սադրանքների։