Խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն հայտարարություն է տարածել Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը նշել է, որ կրկնվում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի սցենարը, այս անգամ Ադրբեջանի զինված ուժերի ռմբակոծությունների հետեւանքով Սյունիքում եւ այլ վայրերում խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Եթե Ադրբեջանի այս հարձակումը հաստատվի, անհրաժեշտ կլին միասնական եւ անհապաղ միջազգային արձագանք»,- գրել է Բուայեն:

Տեսանյութեր

Լրահոս