Սպիտակ տունը չի հաստատում Բայդենի՝ Լոնդոնում հնարավոր գործնական հանդիպումները
Սպիտակ տունը դեռ չի հստակեցնում` արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով առաջիկա հանգստայն օրերին մեկնելու է Լոնդոն՝ մասնակցելու Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հուղարկավորության արարողությանը, նախատեսում է Լոնդոնում գործնական հանդիպումներ ունենալ, թե ոչ:
Սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Բայդենի մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռն ասել է. «Հենց այս պահին նախապես չեմ կարող խոսել առաջիկա ծրագրերի, հնարավոր հանդիպումների մասին»,-նշել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Բայդենը նախատեսո՞ւմ է բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի և բրիտանական նոր թագավոր Չարլզ III-ի հետ: