
Զապորոժիեի ԱԷԿ-ի վերջին գործող էներգաբլոկը կանգնեցվել է

Զապորոժիեի ԱԷԿ-ի վեցերորդ էներգաբլոկը կանգնեցվել է. Այսպիսով, կայանի շահագործումն ամբողջությամբ դադարեցվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովին։
Նրա խոսքով, վերջին օրերին կայանի միակ գործող էներգաբլոկը աշխատում էր նվազագույն հզորությամբ։
Օգոստոսի 10-ին Ռոգովն ասել է, որ Կիևի ռեժիմը միտումնավոր փորձում է խնդիրներ ստեղծել Զապորոժիեի ատոմակայանի շահագործման համար՝ այն անջատելու և աշխատանքի դադարեցման հասնելու համար։ Նրա խոսքով, Կիևը գործում է Վաշինգտոնի հրահանգով, քանի որ կայանի դադարեցումը տնտեսապես ձեռնտու չէ Ուկրաինային։
Սեպտեմբերի 9-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կոչ էր արել անհապաղ դադարեցնել բոլոր հրետակոծությունները Զապորոժեի ատոմակայանի տարածքում՝ կապված էլեկտրաէներգիայի մատակարարման ճգնաժամային իրավիճակի հետ։
Նրա խոսքով, հրթիռակոծության հետևանքով ավերվել է էներգետիկ ենթակառուցվածքը, որը սնուցում է Էներգոդար քաղաքը, որտեղ ապրում են ատոմակայանի օպերատորներն ու նրանց ընտանիքները։