Ժամանակը կգա՝ հայտարարությունը կլինի. Ավինյանը՝ Երևանի փոխքաղաքապետ նշանակվելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր՝ Երևանի փոխքաղաքապետ նշանակվելու լուրերին, հայտնել է, որ հայտարարություն կլինի, պատեհ առիթի ժամանակ էլ այդ մասին ինքը կխոսի:

«Այդ մասին ժամանակը կգա՝ հայտարարությունը կլինի, կարծում եմ՝ պատեհ առիթով էլ կհասցնենք խոսել»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Հարցադրմանը՝ տեղեկություններ կան, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս մասնակցելու է, նրան հակառակորդ համարո՞ւմ է, Ավինյանն ասաց․ «Ես դեռևս չեմ ցանկանա մեկնաբանել որևէ բան, որ կապված է քաղաքապետարանի հետ, մինչև որոշակի ֆորմալ գործընթացները չավարտվեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930