Բաժիններ՝

Ինչպես մեղմացնել միգրենի ցավերը. բժշկի խորհուրդները

Տաք ցնցուղը և պարանոցի, քունքերի և ճակատի մերսումը կօգնեն թեթևացնել ցավը միգրենի նոպաների ժամանակ, ասել է ակադեմիկոս, պրոֆեսոր Միխայիլ Կուտուշովը։ Ura.ru-ին տված հարցազրույցում նա նշել է միգրենի ցավերը մեղմացնելու այլ հասանելի միջոցներ ևս:

Միգրենը քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որը հաճախ գենետիկորեն է պայմանավորված, նշել է բժիշկը։ Որպես կանոն, այն արտահայտվում է տանջող գլխացավով, որը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, լուսազգայունությամբ։ Ըստ Կուտուշովի՝ հուզական գերլարվածությունը, սթրեսը, եղանակային փոփոխությունները, ֆիզիկական գերբեռնվածությունը, քնի պակասը կարող են նոպա հրահրել:

Առաջին հերթին՝ հանգստությունն ու անդորրը կօգնեն թեթևացնել միգրենի ցավը. մարդը պետք է հանգցնի լույսերը և ազատվի բարձր ձայներից: Դուք կարող եք նաև թեթևակի մերսել քունքերը, ուսերը, պարանոցը և ճակատը, ասել է բժիշկը։ Վիճակը մեղմելու ևս մեկ միջոց, ըստ Կուտուշովի, տաք լոգանքն է:

Այնուամենայնիվ, եթե միգրենն ավելի հաճախակի է դառնում, արժե մտածել համալիր թերապիայի մասին։ «Դուք պետք է հետևեք ձեր սննդակարգին, ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, քնի հստակ գրաֆիկ պահեք, ժամանակին այցելեք բժշկի, անհրաժեշտ են նաև արյան անոթների վիճակի հետազոտություն և ընդհանրապես առողջության ընդհանուր մոնիթորինգ»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս