Բաժիններ՝

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել առաջին պարտիան Sinquefield Cup-ում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը սկսել է պայքարը Sinquefield Cup-ում:

ԱՄՆ-ում անցկացվող խոշորային այս մրցաշարին` Sinquefield Cup-ին, մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները: Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Հանս Նիմանն էր: Պարտիայի 50-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են ոչ-ոքի արդյունքին:

Մրցաշարի անդրանիկ տուրում հաղթանակ է տոնել միայն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս