Սերենա Ուիլյամսը պարտվել է ԱՄՆ բաց առաջնության 3-րդ շրջանում
Թենիսի «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող, ամերիկյան թենիսի բոլոր ժամանակների լավագույն թենիսիստուհիներից մեկը` Սերենա Ուիլյամսը, պարտվեց ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում:
Նյու Յորքում ընթացող US Open-ի կանանց մենախաղի երրորդ շրջանում Սերենո Ուիլյամսը մրցեց Ավստրալիայի ներկայացուցիչ Այլա Տոմլյանովիչի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Ուիլյամսը զիջեց երեք սեթերից հետո` 7:5, 6:7, 6:1 հաշվով:
Պարտվելով այս շրջանում` Սերենա Ուիլյամսը դուրս մնաց հետագա պայքարից և ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտ»-ի 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն: