Բաժիններ՝

Հայաստանում գրասենյակ է բացվել ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար. ներկա է եղել ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Երևանում բացվել է նոր գրասենյակ՝ ապահով տարածք ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար։

Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել է նաև ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

«Այժմ ԼԳԲՏՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները և համայնքի աջակիցները հնարավորություն ունեն ստանալու իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն։

Դեսպան Սվենսոնը ներկա էր բացման արարողությանը` Նիդեռլանդների, Միացյալ Թագավորության դեսպանների և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ` ի նշան նախաձեռնության աջակցության: #humanrightsforall»,- ասված է Հայաստանում Շվեդիայի դեսպանատան հաղորդագրությունում։

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսն էլ գովասանքի խոսքեր է հղել այդ նախաձեռնությանը. «Հաճելի էր ներկա գտնվել Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ի նոր գրասենյակի ու ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար ստեղծված ապահով տարածքի բացման պաշտոնական արարողությանը։ Նաեւ հպարտ եմ Նիդերլանդների կառավարության ներդրմամբ այս կարևոր նախաձեռնության համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930