
ԱՄՆ-ը հերքել է Ուկրաինայի օդուժի համար աֆղանցի օդաչուներ պատրաստելու մասին տվյալները

ԱՄՆ-ն աֆղանցի նախկին օդաչուների չի վարժեցնում Ուկրաինա ուղարկելու համար: Այդ մասին հայտարարել են Պենտագոնում: «Մեզ հայտնի չէ աֆղանցի օդաչուներ պատրաստելու վերաբերյալ որեւէ պլանի մասին:
Ուկրաինային պաշտպանական օգնություն ցուցաբերելու համատեքստում մենք կենտրոնացել ենք այն հնարավորությունների վրա, որոնք կարող ենք ցուցաբերել սահմանված ժամանակի շրջանակներում՝ արեւելքում եւ հարավում պայքարելու համար, որոնք չեն պահանջում զգալի նախապատրաստում»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ՌԻԱ Նովոստիին հաղորդել են, որ նույնպես տեղյակ չեն աֆղանցի օդաչուներ պատրաստելու պլաններից: Ավելի վաղ ռազմա-դիվանագիտական աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ Պենտագոնը Կիեւի համար աֆղանցի օդաչուներ է հավաքագրում, որոնք մեկ տարի առաջ փախել էին ԱՄՆ, նրանց պատրաստումն սկսվել է Կալիֆոռնիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: