
Քաբուլ է հասցվել 40 միլիոն դոլարի կանխիկ ֆինանսական օգնություն

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ է հասցվել կանխիկ դրամի հերթական խմբաքանակը՝ 40 միլիոն դոլարի չափով՝ հումանիտար օգնության շրջանակներում: Օգոստոսի 31-ին այդ մասին հաղորդել է The Fronter Post թերթը՝ վկայակոչելով Աֆղանստանի Կենտրոնական բանկը (ԿԲ): «Աֆղանստանին տրամադրվող հումանիտար օգնության շրջանակներում Քաբուլ է հասցվել կանխիկ 40 միլիոն դոլար»,- մեջբերում է անում հրատարակությունը ԿԲ-ի հայտարարության տեքստից:
Ինչպես ճշտել է Աֆղանստանի ԿԲ-ն, միջոցները կհանձնվեն Աֆղանստանի միջազգային բանկին: «Թալիբան» արմատական շարժումն Աֆղանստանի նկատմամբ վերահսկություն հաստատելու ընդգրկուն գործողություն ծավալեց անցյալ տարվա գարնանն ԱՄՆ-ի կղմից իր զինված ուժերը երկրից դուրս բերելու որոշման մասին հայտարարությունից հետո: 2021 թվականի օգոստոսի 15-ին թալիբերն առանց մարտի մտան Քաբուլ, իսկ սեպտեմբերի 7-ին հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի օրինականությունն առայժմ չի ճանաչել ոչ մի երկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: