Բաժիններ՝

Երևանը կունենա հարմարվողականության ռազմավարական ծրագիր

«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրով Երևանի հարմարվողականության ռազմավարական ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի, բնապահպանության վարչությունների և Միավորված ազգերի զարգացման ծրագրի` հարմարվողականության ծրագրի մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական ծրագրի մշակմանն առնչվող մանրամասներ, նախանշվել ենթակառուցվածքային հիմնական ուղղությունները, որոնք նախատեսվում է ներառել ծրագրում: Առաջիկայում կմեկնարկի անհրաժեշտ ելակետային տվյալները գրանցելու և տեղայնացնելու գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031