
Սերուցքային աղանդեր, որը կկարողանա պատրաստել յուրաքանչյուրը

Բաղադրիչներ
1. Ձվի դեղնուց – 6 հատ
2. Կիտրոնի կեղև – 2 ճ/գ
3. Շաքարավազ – 0.5 բաժակ
4. Կաթ – 1 բաժակ
5. Սերուցք 33%- 3/4 բաժակ
6. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 150 աստիճան:
2. Դեղնուցները, կիտրոնի կեղևը և 1/4 բաժակ շաքարավազը խառնել:
3. Փոքր կաթսայի մեջ խառնել կաթը, սերուցքը, աղը և մնացած շաքարավազը, հասցնել եռման:
4. Կաթնային և ձվային զանգվածները խառնել: Լցնել կաղապարների մեջ: Կաղապարները դնել թխման խորը տապակի մեջ:
5. Տապակի մեջ տաք ջուր լցնել, կաղապարները փակել փայլաթիթեղով:
6. Թխել 25-30 րոպե:
7. Հանել ջեռոցից, հասցնել սենյակային ջերմաստիճանի, 3-4 ժամ դնել սառնարանը և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը