
Ամենահամեղ սոուսը պաստայի համար

Բաղադրիչներ
1. Սունկ – 500 գ
2. Խոզի միս – 500 գ
3. Պինդ պանիր – 500 գ
4. Թթվասեր 20% – 200 մլ
5. Սպիտակ գինի – 1 բաժակ
6. Սոխ – 1 գլուխ
7. Սխտոր – 4-5 պճեղ
8. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Սխտորն ու սոխը մանր կտրատել, միսը կտրատել խոշոր խորանարդաձև, սունկը շերտատել։ Ամբողջը միասին տապակել բուսայուղով:
2. Այնուհետև տապակին ավելացնել միսը, լցնել գինին: Մի փոքր շոգեխաշել, ավելացնել թթվասերը և քերած պանիրը: Շոգեխաշել մինչև մսի պատրաստ լինելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը