Ադրբեջանում Արցախի դեմ ագրեսիայի ևս մեկ մասնակից է զոհվել

Ադրբեջանական սոցցանցերում նշվում է Արցախի դեմ ագրեսիայի մասնակից Շահիդ Մանաֆօղլուի՝ 1998 թվականին ծնված Շուկուրովի մահվան մասին։ Փոխանցում է infoteka24-ը։

Շուկուրովը մահացել է Աջաբադի շրջանում, որտեղ նա ապրում էր։ Մահվան պատճառի մասին չի հաղորդվում։

Ըստ շրջանառվող լուրերի՝ նա կամավոր մեկնել է 2020 թվականի պատերազմին և վիրավորվել ոտքից։ Հայտնի է նաև, որ Շուկուրովն ամուսնացած էր և ուներ երկու երեխա։

Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Մարտական գործողությունները ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031