Ամենահամեղ կեքսերը՝ նութելայով և ընկույզով
Բաղադրիչներ
1. Կարագ – 50 գ
2. Ընկույզ – 100 գ
3. Ալյուր – 300 գ
4. Փխրեցուցիչ – 1 թ/գ
5. Կակաո – 50 գ
6. Շաքարավազ – 100 գ
7. Նութելա – 200 գ
8. Ձու – 1 հատ
9. Թթվասեր – 150 գ
10. Վանիլին
11. Կաթ – 0.5 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Շաքարավազը, կակաոն, աղը, մանրացրած ընկույզը և ալյուրը խառնել:
2. Կարագը (նախապես հալեցնել և հովացնել), նութելան, ձուն, թթվասերը, վանիլինը և կաթը լավ խառնել։
3. Չոր բաղադրիչները ավելացնել թաց բաղադրիչներին, խառնել և լցնել կաղապարների մեջ:
4. Թխել 20-25 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը