Բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է ինքնաշեն ականանետի ական, բնակիչները տարհանվել են
Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի 8 շենքի 1-ին մուտքի նկուղում կասկածելի պայթուցիկ կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ ԱԻՆ ՓԾ ինժեներական և հրշեջ-փրկարարական ջոկատի սակրավորներ Մարտին Ափոյանն ու Օնիկ Դավթյանը նկուղում հայտնաբերել են ինքնաշեն մարտական ականանետի ական, և կան կասկածներ, որ այն մարտական է։
Այս պահին սպասում են, որպեսզի ժամանեն փորձագետները։ Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Դեպքի վայր է ժամանել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: