
Հրդեհ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. Shamshyan.com

Այսօր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30 –ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 77 հասցեում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը դեպք վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8, թիվ 3 թիվ 1, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Հայտարարվել է «ԲԻՍ 1» կանչ: Մինչ հրշեջների ժամանումը, գյուղինստիտուտի աշխատակիցները սեփական ուժերով կանխել են կրակի տարածումը ու արդեն ժամանած հրշեջները մարել են կրակը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Այրվել են ագրարային համալսարանի սերվերային սենյակի համակարգիչները և այլ իրեր: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։