Բաժիններ՝

Օրիգինալ նախուտեստ, խորտիկ կամ նախաճաշ

Բաղադրիչներ

1. Բատոն – 0.5 հատ

2. Ավոկադո – 1 հատ

3. Խեցգետնի միս – 100 գ

4. Ձու – 2 հատ

5. Կաթ – 3 ճ/գ

6. Կաթնաշոռային պանիր – 3 ճ/գ

7. Կիտրոնի հյութ

8. Աղ

Պատրաստման եղանակը

1. Սպիտակ հացը (հաց, բագետ, տոստ կամ սիբատա) կտրել և չորացնել տապակի մեջ:

2. Տապակած հացի վրա կաթնաշոռային պանիր տարածել:

3. Ավոկադոն մաքրել, կամայականորեն կտրատել, համեմել աղով, սև պղպեղով, ցողել կիտրոնի հյութով և դնել բուտերբրոդի վրա:

4. Ձվերը հարել կաթի հետ, ձվածեղ պատրաստել և դնել ավոկադոյի վրա:

5. Վերջում բրուսկետայի վրա խեցգետնի միս դնել:

6. Վրան կարելի է ձիթապտղի յուղ ցողել և զարդարել կանաչիով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031