
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Օգոստոսի 9-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 8-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Մեղրաձոր համայնքի 5-րդ փողոցի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 49-ամյա համագյուղացին:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին: