Բաժիններ՝

ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը. գրանցվել է 683 դեպք, որից 281-ը՝ արտակարգ

Օգոստոսի 1-ից 7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 683 դեպք, որից 281-ը արտակարգ, այդ թվում՝ 183 հրդեհի, 5 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 64 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 204 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Արձանագրվել է թունավորման 2 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 21 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031