
Bloomberg-ը հայտնել է Թայվանի շրջանում նավարակության վերսկսման մասին

Առեւտրական նավերը շարունակել են երթեւեկությունը Թայվանի նեղուցով՝ չնայած այդ շրջանում լարված իրադրությանը Չինաստանի կողմից անցկացվող զորավարժությունների պատճառով: Օգոստոսի 8-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նավերի երթեւեկության մասին տվյալները: Գործակալության տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Նրկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի եւ այդ ուղեւորությանը Չինաստանի արձանգանքի ֆոնին նեղուցում սկսվել են նավերի երթեւեկության ընդհատումներ:
Որոշ նավասեփականատերեր իրենց նավերին արգելել են անցնել նեղուցով, մյուսները որոշել են շրջանցել զորավարժությունների անցկացման գոտիները, գրում է գործակալությունը: Սակայն վերջերս նավարկությունը նեղուցում գրեթե «նորմալացել է», չնայած այն բանին, որ մինչեւ վերջ պարզ չէր՝ Չինաստանը կշարունակի արդյոք զինավարժանքներն օգոստոսի 8-ից թե ոչ: Ինչպես նշում է Bloomberg-ը, կիրակի օրվանից ավելի քան 30 նավեր են անցել չինացի զինվորականների զորավարժոթյունների գոտիներով, ընդամենը կտրել-ացել են վեց նման սահմնափակ հատվածնեից չորսը: Օգոստոսի 8-ին Թայվանի նավահանգիստներ են ժամանել մի քանի նավեր՝ բեռնաված հեղուկացված բնական գազլով, եւ նավթ փոխադրող լցանավեր:
Հեղուկացված բնական գազով նավերը մի քանի օր կանգնել են Թայվանի ափի մոտ՝ չհամարձակվելով մտնել նավահանգիստներ, նշում է գործակալությունը:
Օգոստոսի 8-ին Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի մարտակական հրամանատարության Արեւելյան գոտին հայտնել է Թայվանի շուրջը ջրային եւ օդային տարածություններում զորավարժությունների երկարաձգման մասին: Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 4-ին սկսել են ընդգրկուն զորավարժություններ հրթիռային հրաձգություններով Տայվանի շուրջը վեց ջրատարածքներում:
Դրանք պետք է ավարտվեին օգոտոսի 7-ի կեսօրին (Երեւանի ժամանակով 08:00-ին), սակայն այնուհետեւ դրանք երկարաձգեցին: Զինավարժանքներն սկսվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի ավարտից հետո հաջորդ օրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: