Փրկարարները բացել են փակ դռները
Oգոստոսի 6-8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Մեծամոր, Արագածոտնի մարզի Թալին, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:



