Վիսկոնտին, Տրյուֆոն և Ալմոդովարը՝ Լուիս Բունյուելի մասին
Ինչպես են հայտնի ռեժիսորները գնահատում իրենց նախորդներին և ժամանակակիցներին:
Լուիս Բունյուելի մասին
Լուկինո Վիսկոնտի. «Կարծում եմ՝ այսօր շատ են ռեժիսորները, որոնք չափազանց լուրջ են իրենք իրենց ընդունում: Միակը, ով կարող է ինչ-որ նոր և հետաքրքիր բան ասել, Լուիս Բունյուելն է: Նա մեծագույն ռեժիսոր է»:
Ֆրանսուա Տրյուֆո. «Լուիս Բունյուելը, հնարավոր է, գտնվում է Ռենուարի և Բերգմանի արանքում: Կարելի է մտածել, որ Բունյուելը մարդկությանը հիմար է համարում, իսկ կյանքը՝ զվարճալի, ինչի մասին էլ հայտնում է շատ մեղմ և անուղղակիորեն: Հենց այդ տպավորությունն են ստեղծում նրա բոլոր կինոնկարները»:
Ուես Անդերսոնը, ով ինչպես և Բունյուելը, շատ ուշադիր է դետալների նկատմամբ, նշել է. «Մայք Նիկոլզն ասել է, որ ամեն օր մտածում է Բունյուելի մասին: Ես նույնպես: Կամ առնվազն՝ երկու օրը մեկ անգամ»:
Ջեյն Քեմպիոն. «Լուիս Բունյուելն իմ առաջին, խորը սերն է կինոյում: Նա այն մարդն է, ով արգելափակել է թթվածինը մարդկային կեղծավորության համար: Նա անխնա կերպով անցնում է կեղծավորության վրայով, որն ապրում է մեր բուրժուական հասարակության սրտում. ոչ ոք սուրբ չէ, չկան իդեալներ և բարոյական արժեքներ: Նա բացարձակապես ժամանակակից է, համարձակ և պարզ: Նա հասկանում է մարդկային բնույթը, բայց հրաժարվում է վերաբերվել դրան զգացմունքայնորեն»:
Պեդրու Կոշտա. «Լուիս Բունյուելը մեզ միշտ հիշեցնում է, որ մենք անընդհատ կուրուստներ ենք ունենում մեր նեխած հասարակությունում»:
Պեդրո Ալմոդովար. «Ես գտնում եմ ինձ նրա ֆիլմերում: Ինձ համար նա իսկական վարպետ է»:
Անի Գաբուզյան