Հայտնի են դարձել այն մթերքները, որոնք խանգարում են նիհարել
Դիետոլոգներ Էմմի Շապիրոյի և Մարիա Բելլայի կարծիքով՝ ավոկադոն, գրանոլան և նուշի կաթը կարող են առաջացնել քաշի ավելցուկ:
Ավոկադոն պարունակում է տարբեր տեսակի ճարպեր։ Նիհարելու համար զգուշությամբ պետք է վերաբերվել հագեցած ճարպերին, որից ավոկադոյի մեջ պարունակվում է 5 գ։ Այսպիսով, կանանց համար հագեցած ճարպերի նորման օրական 20 գ է, իսկ տղամարդկանց համար՝ 30 գ։ Մասնագետները խորհուրդ են տալիս ուտեստներ պատրաստելիս շատ ավոկադո չավելացնել։
Խանութից գնված գրանոլան հաճախ պարունակում է զգալի քանակությամբ թաքնված շաքար: Արդյունքում հայտնի չոր նախաճաշը դառնում է շատ բարձր կալորիականությամբ ուտեստ (մոտ 450-600 կկալ մեկ չափաբաժնում)։
Նուշի կաթն ու մրգահյութերը նույնպես բավարար օգուտ չեն տալիս։ Մասնագետները նշում են, որ նուշի կաթը գրեթե հագեցած չէ սպիտակուցներով, իսկ հյութերը՝ մանրաթելերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ edimdoma.ru-ի