Լոլիկով ապուր՝ Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսով
Բաղադրիչներ
1. Կարմիր սոխ – 100 գ
2. Չիլի պղպեղ – 1 հատ
3. Չիաբատա – 1 հատ
4. Սխտոր – 2 պճեղ
5. Ռեհան – 10 գ
6. Տոմատի պաստա – 700 գ
7. Ձիթապտղի յուղ – 10 գ
8. Աղ – 2 գ
9. Աղացած պղպեղ – 1 գ
Պատրաստման եղանակը
1. Սոխը խորանարդաձև կտրատել և ձիթապտղի յուղով կաթսայի մեջ թեթև տապակել։ Ռեհանի տերևներն առանձնացնել ցողուններից, ցողունները մանր կտրատել և ավելացնել սոխին, այնուհետև լցնել աղացած սխտորը։
2. Երբ սոխը, սխտորը և ռեհանը տապակվեն, վրան լցնել լոլիկի պաստան և մանրակրկիտ խառնել։ Թողնել, որ ապուրը մի փոքր եփվի, ապա ավելացնել ռեհանի տերևները և շարունակել եփել մարմանդ կրակի վրա մոտ 15-20 րոպե։ Վերջում ավելացնել չիլի պղպեղ:
3. Կրուտոններ պատրաստելու համար չիաբատան մանր խորանարդիկների կտրատել, ցողել ձիթապտղի յուղով և դնել ջեռոցը 5 րոպե: Երբ կրուտոնները պատրաստ լինեն, ավելացնել ապուրին և եփել ևս 2-3 րոպե:
4. Մատուցելիս ցողել ձիթապտղի յուղով և զարդարել ռեհանի տերևներով։
Պատրաստեց Անի Գաբուզյանը