
Իսահակյան փողոցում կրակոցներ են հնչել. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, փայտե մահակներ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում; Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Իսահակյան 12 հասցեում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված կրակված պարկուճներ, փայտե մահակներ, բիտաներ, կայանված վիճակում գտնվող Volkswagen և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ։
Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարվում: